-
29.07.2018|
01:56
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի պնդմամբ, Քոչարյանը որևէ մեղք չի գործել:
-
27.07.2018|
23:29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց։ Քիչ առաջ դատարանը բավարարեց Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը:
-
27.07.2018|
11:39
Հուլիսի 27-ին Լուսնի ունիկալ խավարում է լինելու: ՆԱՍԱ-ի տվյալներով` ամենաերկարը 21-րդ դարում: Որոշ հաջողակներ այդ եզակի երևույթը կարող են տեսնել 1 ժամ 43 րոպե: Լուսնի խավարում է լինում, երբ Երկիրը հայտնվում է Արևի ու Լուսնի միջև և մեր արբանյակի վրա ընկնում է Երկրի ստվերը: Այսինքն` երեք երկնային մարմինները հայտնվում են մեկ շարքում:
-
20.07.2018|
22:56
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում առանց բավարար ապացույցների ոչ ոք չի դատվելու: Ասուլիսում նա նշեց, որ կառավարության խնդիրը ոչ թե մարդկանց դատելն ու բանտերը լցնելն է, այլ Հայաստանում օրինականության հաստատումը:
-
20.07.2018|
22:55
Ես այսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է հասնում, դա ուղղակի աներևակայելի է, և իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին ուղղակի ծիծաղելի է այդ կոռուպցիայի, թալանի իրական մասշտաբների ֆոնին` մամուլի ասուլիսին պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
20.07.2018|
22:53
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որում քննարկել են 2018-ի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ ծառայողական գործունեությանը վերաբերող հարցեր: Իր խոսքում, վարչապետը անդրադարձել է համակարգի խնդիրներին:
-
20.07.2018|
22:52
Ծրագիր կա այց կազմակերպելու ԱՄՆ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
-
20.07.2018|
22:51
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը սկսել է քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, որի աշխատանքները կշարունակվեն հետագայում ավելի լայն ֆորմատով, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
20.07.2018|
22:50
«Դա կարող է մի օր կրակոցներով արտահայտվել, հաջորդ օրը՝ ոչ: Կրակոցների վիճակագրությունը շատ հաճախ նույնիսկ սովորականից շատ ավելի ցածր է լինում: Բայց դա չի նշանակում, որ այդ օրվա մեջ ռազմաքաղաքական իրավիճակը փոխվում է»,- նշեց վարչապետը։
-
20.07.2018|
11:28
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու դուստրերի հետ այցելեց «Զանգակ» գրատների ցանցի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղ: Գրատուն էին այցելել նաև կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: